Ձյուն, մառախուղ. իրավիճակը ճանապարհներին 17։00-ի դրությամբ


Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածում, Մեղրու և Վարդենյաց լեռնանցքներում, Գորիսի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:


 


Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 15-30 մետր։


Մասիսի, Բաղրամյանի, Էջմիածնի, Արմավիրի, Թալինի, Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։


 


ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։


 


Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Դիտումների քանակ3

Leave a Comment