Իսրայելի պաշտպանության ուժերը հարվածներ են հասցնում «Հեզբոլլահի» ռազմական թիրախներին հարավային Լիբանանում։ Այս մասին հաղորդել է Lebanon 24-ը։
Հարձակման ընթացքում հարվածել են «Հեզբոլլահ Ռադվան» ստորաբաժանման կողմից իր մարտիկներին մարզելու և պատրաստելու համար օգտագործվող մարզական ճամբարին։ Իսրայելը նաև հարվածել է ռազմական տեխնիկայի պահեստին։
«Ալ-Մայադինը» հաղորդում է, որ առնվազն վեց ավիահարված է հասցվել հարավային Լիբանանի Ջաբալ Սաֆի թաղամասին։