«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորուման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Անցած շաբաթվա վերջում հյուրընկալվել էի Եվրոմեդիայի տաղավարում, որտեղ քաղաքական մեկնաբան Գևորգ Մելիքյանի հետ քննարկեցին Եկեղեցու շուրջ ծավալվող, աբսուրդի ժանրը և ավելի ու ավելի ստալինյան բռնապետության դժնի օրերը հիշեցնող իրադարձությունները:
Ներկայացնում եմ ձեր ուշադրությանը, այն ակնկալիքով, որ մենք թույլ չենք տա մեր երկիրը վերադարձնելու նախորդ դարի 30-ական թվականները, երբ կարելի էր սառնասրտորեն Կաթողիկոս խեղդել, հոգևորականներ գնդակահարել, և կամ եկեցեցու տաճարները խլել հավատացյալներից»: