Կործանվել է Ան-22 ռազմա-տրանսպորտային ինքնաթիռը. ՌԴ ՊՆ

Կործանվել է Ան-22 ռազմա-տրանսպորտային ինքնաթիռը
Իվանովոյի մարզում՝ Ուվոդսկոյե ջրամբարի մոտ (Իվանկովո գյուղի մոտ),  վերանորոգումից հետո փորձնական թռիչքի ժամանակ։
Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«Ինքնաթիռն ընկել է անմարդաբնակ տարածքում։
Վթարի վայր է մեկնել որոնողա-փրկարարական խումբ՝ անձնակազմի ճակատագիրը պարզելու համար»,-
հայտնել է գերատեսչությունը։

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, ինքնաթիռում եղել է
անձնակազմի յոթ անդամ։ Նախնական տվյալներով՝ անձնակազմը զոհվել է։ Հաղորդվում է,
որ ընթանում են հնարավոր ողջ մնացածների որոնումները։

Կործանման վայր է թռչել Ռուսաստանի
ավիատիեզերական ուժերի հանձնաժողովը։ Ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են ջրում։

Ինքնաթիռը վերջին անգամ կապ է հաստատել առավոտյան
ժամը 11:00-ին։ Կործանման պատճառները առայժմ հայտնի չեն:

 

Leave a Comment