Aurora News | Թրամփը կոչով դիմել է ուկրաինացիներին

Ժամանակն է Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնել. հանրապետության բնակիչները պետք է իրավունք ունենան ընտրելու իրենց պետության ղեկավարին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Շատ ժամանակ է անցել։ Այսօրվա դրությունը հատկապես լավ չէ… Կարծում եմ՝ հիմա ժամանակն է ընտրություններ անցկացնելու։ Նրանք օգտագործում են պատերազմը՝ ընտրություններ անցկացնելուց խուսափելու համար, բայց կարծում եմ՝ ուկրաինացի ժողովուրդը պետք է ունենա այդ ընտրությունը», – ասել է Թրամփը։

Leave a Comment