Զելենսկին հանդիպել է Հռոմի Լևոն XIV պապի հետ

Քաղաքականություն

09.12.2025 | 15:37

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ Կաստել Գանդոլֆոյի պապական նստավայրում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հռոմի պապը «կրկին ընդգծել է երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը և արտահայտել է իր խորը ցանկությունը, որ ներկայիս դիվանագիտական ​​նախաձեռնությունները հանգեցնեն արդար և երկարատև խաղաղության», ասվում է Վատիկանի հաղորդագրությունում։

Ավելի ուշ Զելենսկին բանակցություններ կվարի Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։ Ա

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment