Վարդան Ղուկասյանը դուրս կգա բանտից և կառաջնորդի ԴՕԿ դաշինքը․ ԶԼՄ – Armenia Today

ԱՄՆ-ում կալանավորված «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը (հայտնի «Դոգ» մականվամբ-խմբ.) այս ամիս դուրս կգա Հենդերսոնի բանտից և 2026-ի ՀՀ խորհրդարանական ընտրություններին կառաջնորդի ԴՕԿ դաշինքը, «Ազատությանը» հայտնել է նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

Բաղդասարյանի խոսքով՝ նա ԱՄՆ-ից առաջիկայում կմեկնի երրորդ երկիր: Ըստ փաստաբանի, կարգն է այդպիսին՝ եթե անձը դուրս է գալիս քրեակատարողական հիմնարկից, ապա ողջամիտ ժամկետում պետք է կատարի դատարանի որոշումը և լքի երկիրը, հակառակ պարագայում տույժերի կենթարկվի:

«Այս պահին որոշում է կայացրել, որ անկախ նրանից, թե միգրացիոն Վերաքննիչ դատարանն ինչ վճռի կկայացնի՝ կբավարարի իր բողոքը, թե ոչ, որոշում է կայացրել, որ դեկտեմբերի վերջին դուրս է գալու և գնա երրորդ երկիր»,- մանրամասնել է փաստաբանը:

Թե որ երկիր է մեկնելու Ղուկասյանը, փաստաբանը Բաղդասարյանը փակագծեր չի բացել՝ միայն տեղեկացնելով, որ այս պահին ԴՕԿ ղեկավարը հինգ երկրից հրավեր է ստացել: Այդ երկրները, ըստ փաստաբանի, Ղուկասյանին հատուկ վիզա են տրամադրելու՝ ապահովելով նրա կեցությունն ու անվտանգությունը:

2023 թվականի օգոստոսի 18-ին սոցցանցերում երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին տեսանյութ էր հրապարակվել։ Ավելի ուշ ՀՀ ոստիկանությունը հայտնել էր, որ կինը հայտնաբերվել է, նա Գավառի 34-ամյա բնակչուհի է։ Վերջինիս նկատմամբ նախաձեռնվել էր քրեական վարույթ, օգոստոսի 19-ին նա ձերբակալվել էր։ Օգոստոսի 20-ին կինը կալանավորվել էր։

Կարդացեք նաև՝ 

Վարդան Ղուկասյանը չի արտահանձնվի Հայաստան

Վարդան Ղուկասյանը հայտարարել է ընտրություններին դաշինքով մասնակցելու մասին

Leave a Comment