Լուրջ խնդիրներ Արաուխոյի մոտ. նա կարող է հեռանալ — Armsport.am

«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն կարող է լքել թիմը առողջական խնդիրների պատճառով, հայտնում է COPE-ը։

26-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս չի եկել նոյեմբերի վերջից։ Սկզբում կատալոնացիների գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը հայտնել էր, թե խաղացողի մոտ աղիքային բորբոքում կա, սակայն ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ Արաուխոն չպլանավորված արձակուրդ է վերցրել՝ կապված հոգեբանական դժվարությունների հետ։

ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ուրուգվայցին չափազանց ծանր է տանում նոյեմբերի 25-ին կայացած «Չելսիի» դեմ Չեմպիոնների լիգայի արտագնա խաղում (0:3) ստացած կարմիր քարտը։

Ըստ աղբյուրի՝ պաշտպանի հոգեբանական խնդիրներն ավելի լուրջ են, քան ի սկզբանե թվում էր։ Չի բացառվում, որ նա այլևս խաղադաշտ դուրս չգա «Բարսելոնայի» մարզաշապիկով։

Հիշեցնենք, որ Արաուխոն «կապտանռնագույնների» կազմում հանդես է գալիս 2018 թվականից։ 2025/26 մրցաշրջանում նա մասնակցել է 15 հանդիպման բոլոր մրցաշարերում և դարձել 2 գոլի հեղինակ։

Leave a Comment