Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

9 դեկտեմբերի 2025 – 15:01 AMT

PanARMENIAN.Net – Քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից, հայտնում է Aysor.am-ը։

Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 12-րդ կետերով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը՝ մի խումբ անձանց կողմից, խուլիգանական դրդումներով)։

«Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն»,-ասել են ՔԿ-ից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Դալմա մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում դիմակավորված անձինք հարձակվել են Միհրան Հակոբյանի վրա, հարվածներ հասցրել նրան ու հեռացել դեպքի վայրից։

Ավելի ուշ «Դալմա Գարդեն մոլից» ասել են, որ դեպքն իրենց տարածքում չի եղել։ Այդ մասին հայտնել է կենտրոնի փոխտնօրեն Մարիամ Չաքարյանը, գրում է NEWS.am-ը։

«Դալմայի» թիմի անունից դատապարտում ենք բռնությունը և ցավում ենք կատարվածի համար։ Միջադեպը մեր առևտրի կենտրոնում չի եղել»,– ասել է Չաքարյանը։

Միհրան Հակոբյանը դեռ հիվանդանոցում է։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի փոխանցմամբ՝ նրա դեմքին որոշ վնասվածքներ կան, այդ թվում՝ քթի հատվածում կոտրվածք կա։

Leave a Comment