100 ժամ հանրային աշխատանք՝ ֆեյսբուքյան գրառման համար

Քաղաքականություն

100 ժամ հանրային աշխատանք՝ ֆեյսբուքյան գրառման համար

 Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը   Ստելլա Աղաջանյանին դատապարտել է 100 ժամ հանրային աշխատանքի: Պատճառը եղել է իր ֆեյսբուքյան գրառումը:

 

Ըստ մեղադրանքի՝ Ստելլա Աղաջանյանը 2022 թվականին՝ «Ֆեյսբուք» սոցիալական կայքէջով արել է ՀՀ վարչապետի  նկատմամբ բռնություն կիրառելու  հրապարակային կոչեր՝  մասնավորապես օգտագործելով՝ շան սատակ անել, ոչնչացնել արտահայտությունները։

 

Դատավճիռը բողոքարկվել է եւ Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններ, սակայն ստորադաս ատյանի դատավճիռը

մնացել է անփոփոխ:

 

Ստելլա Աղաջանյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական

դատարան, որպեսզի դատավճիռը փոփոխվի եւ տուգանք վճարվի, սակայն դեռ նորություն չկա:

 

Փաստաբանը ունեցել է նմանատիպ գործերով պաշտպանյալներ, սակայն երեբեւէ հանրային աշխատանք չի

կիրառվել: Հիշեցնենք, որ հանրային աշխատանքները դատարանի նշանակած և իրավասու մարմնի որոշած վայրում

չվարձատրվող, դատապարտյալի ուսումնառությունից կամ աշխատանքից ազատ ժամանակահատվածում նրա կողմից

հանրության համար օգտակար այնպիսի աշխատանքների կատարումն է, որոնք չեն վտանգում նրա ֆիզիկական կամ

հոգեկան առողջությունը։

Leave a Comment