Վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը․ «Գազպրոմ Արմենիա» – Armenia Today

Այլ կազմակերպության կողմից իրականացվող հորատման աշխատանքների ժամանակ վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը, տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա»-ն:

Գազատարի վնասման հետևանքով, ըստ հաղորդագրության, դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ից, դադարեցվել է Սյունիքի մարզի Համլետավան, Բարիկավան, Թավշուտ, Ձագեձոր և Անդոկավան բնակավայրերի գազասպառողների, նշված բնակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Ըստ գերատեսչության՝ իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։ Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետն է դեկտեմբերի 10-ը՝ ժամը 19։00-ը, հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից։

Leave a Comment