«Fly one Armenia»-ն չվերթներ կգործարկի դեպի Իսպանիայի Ալիկանտե քաղաք

«Fly one Armenia» ավիաընկերությունը չվերթեր կգործարկի Երևան-Ալիկանտե-Երևան երթուղով։ Այս մասին տեղեկացնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։

Ավիաընկերությունը դեպի Իսպանիայի Ալիկանտե քաղաք չվերթերը գործարկելու է 2026թ. հունիսի 4-ից։

Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի:

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ից «Fly one Armenia» ավիաընկերությունը Երևան-Վիեննա-Երևան երթուղով թռիչքներ կիրականացնի։

Leave a Comment