2024 թվականի մայիսին դատարանը Տյանհույին մեղավոր է ճանաչել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ և դատապարտել է մահապատժի։ Նա նաև զրկվել է քաղաքական իրավունքներից, և նրա անձնական ունեցվածքը բռնագրավվել է։ Դատապարտյալը փորձել է բողոքարկել մահապատժի դատավճիռը, սակայն այս տարվա փետրվարին դատարանը մերժել է նրա բողոքարկումը` չնայած այն հանգամանքին, որ Բայ Տյանհույը համագործակցել է քննության հետ և կարևոր ապացույցներ է տրամադրել այլ գործերի համար։