«Դուք, կարծես, տեղյակ չեք, թե ինչ մեթոդներով են այսօր կառուցվում բազմաբնակարան շենքերը». Արթուր Չախոյան

«Դուք, կարծես, տեղյակ չեք, թե ինչ մեթոդներով են այսօր կառուցվում բազմաբնակարան շենքերը». Արթուր Չախոյան

Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 7-ին Գյումրիում հայտարարություն է արել, ըստ որի՝ քաղաքում երկրաշարժի ժամանակ փլուզված շենքերի հիմնական պատճառը եղել են կոռուպցիոն դրսևորումները, մասնավորապես՝ շինանյութերի նախատեսվածից պակաս օգտագործումը, ինչը հանգեցրել է շենքերի փլուզմանը։
Գևորգ Պապոյան, Ձեր կողմից արված այդ հայտարարությունը, ցավոք, արտահայտում է նաև ներկա իրականությունը։ Դուք, կարծես, տեղյակ չեք կամ դիտմամբ շրջանցում եք այն հանգամանքը, թե ինչ մեթոդներով են այսօր կառուցվում նորակառույց բազմաբնակարան շենքերը։
Ձեր հայտարարությունը ստեղծում է այն տպավորությունը, որ նմանօրինակ կոռուպցիոն պրակտիկաներ այլևս առկա չեն, մինչդեռ իրականությունը հակառակն է փաստում»:

Աղբյուրը`   Արթուր Չախոյան

Leave a Comment