Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում դեկտեմբերի 9-ի երեկոյան և 10-ի գիշերը մինչև առավոտյան ժամերը սպասվում են տեղումներ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային շրջաններում և Սյունիքի նախալեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան և ձնախառն անձրևի տեսքով, տեղ-տեղ՝ ինտենսիվ։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռնային շրջաններում, Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում, այդ թվում նաև Երևանում սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ հորդառատ։ Երևանում դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է անձրև և մառախուղ, 10-ի գիշերը՝ հորդառատ։ Դեկտեմբերի 13-ի գիշերը հնարավոր է թույլ անձրև: Դեկտեմբերի 11-12-ին, 13-ի ցերեկը, […]