«Մտքեր ենք փոխանակել TRIPP նախագծի արագացման հարցի շուրջ»․ Նաբիև

«Մտքեր ենք փոխանակել TRIPP նախագծի արագացման հարցի շուրջ»․ Նաբիև

Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը ԱՄՆ կատարած այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ տրանսպորտի նախարարի քարտուղարի օգնական Դանիել Էդվարդսի հետ։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Նաբիևը այս մասին գրել է Facebook-ում։

«Մենք մանրամասն տեղեկատվություն ենք ներկայացրել Ադրբեջանի ռազմավարական նշանակության՝ որպես տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ կենտրոնի, ենթակառուցվածքային նախագծերի վերաբերյալ։ Մենք մտքեր ենք փոխանակել ԱՄՆ-ի հետ համագործակցության վերաբերյալ՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման, TRIPP նախագծի արագացման, ինչպես նաև Նախիջևանի երկաթուղու վերականգնման և արդիականացման հարցերում»,- ասվում է գրառման մեջ։

Leave a Comment