Հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին շնորհվել է գնդապետի կոչում․ ադրբեջանական աղբյուրներ

Քաղաքականություն

09.12.2025 | 13:28

2004 թվականին Հունգարիայում ՆԱՏՕ-ի «գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրի շրջանակում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած ադրբեջանցի զինվորական Ռամիլ Սաֆարովի զինվորական կոչումը բարձրացվել է։ Այս մասին հայտնել է Nokomment.az-ն, որին վկայակոչում են մի շարք ադրբեջանական լրատվամիջոցներ։

Փոխգնդապետի կոչում ունեցեղ Ռամիլ Սաֆարովի շնորհվել է գնդապետի կոչում։

2006 թվականին Բուդապեշտի քաղաքային դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման, 30 տարով առանց ներման իրավունքի։ 2012 թվականի օգոստոսի 31-ին, սակայն, Հունգարիան Սաֆարովին արտահանձնեց Բաքվին, որտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով նրան նույն օրը ներում շնորհվեց, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից նա մայորի կոչում ստացավ, ինչպես նաև բնակարան և ֆինանսական վարձատրություն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment