Օրբանը կտրուկ հրաժարվել է կատարել ԵՄ սկանդալային որոշումը

Հունգարիան հրաժարվում է կատարել Եվրամիության կողմից միգրանտների վերաբերյալ ընդունված սկանդալային որոշումը։ Այս մասին իր սոցիալական ցանցերի էջում հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

Նա պնդում է, որ ԵՄ նոր միգրացիոն պայմանագիրը աբսուրդային և անարդար հարձակում է Հունգարիայի վրա, իսկ Եվրոպական հանձնաժողովի պնդումը, որ երկիրը չի տուժել միգրացիոն ճգնաժամից, ինքնին սկանդալային է և լիովին կտրված իրականությունից։

Նա նշել է, որ Բրյուսելի վերջին որոշումը պահանջում է, որ սկսած հաջորդ հուլիսից՝ Հունգարիան կամ ընդունի միգրանտներ այլ եվրոպական երկրներից, կամ վճարի նրանց համար:

«Ես ուզում եմ մեկընդմիշտ հստակեցնել, որ քանի դեռ Հունգարիան ունի ազգային կառավարություն, մենք չենք իրականացնի այս սկանդալային որոշումը»,- գրել է նա։

Leave a Comment