Նաիրա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
1944 թ., այս օրը Երևանում ծնվել է Միխայիլ Պիատրովսկին: Նա արդեն 33 տարի ղեկավարում է Ռուսաստանի գլխավոր և աշխարհի ամենահեղինակավոր թանգարանը՝ Էրմիտաժը: Այս տարվա սեպտեմբերին երկարացրեցին աշխատանքային պայմանագիրը թանգարանի 81- ամյա տնօրենի հետ: Հետո էլ ասում են անփոխարինելի մարդիկ չկան:
Միխայիլ Պիատրովսկին թանգարանի տնօրենի իմ իդեալն է: Մի քանի տարի առաջ, երբ եղա Էրմիտաժում, հասկացա, որ դա մեզ համար անհասանելի որակ է: Ես չեմ խոսում թանգարանի մշակութային ժառանգության ու հարստության մասին, խոսքս թանգարանային մթնոլորտի, կուլտուրայի, մասնագետների, թանգարանում եղած մշակութային իրադարձությունների հագեցվածության մասին է:
Թանգարանի հսկիչի հետ երկու բառ փոխանակելուց հետո, հասկանում ես, թե ով է թանգարանի տնօրենը:
Ես բաց չեմ թողնում Պիատրովսկու ոչ մի հոդված ու հարցազրույց, դրանք բաց դասեր են, որոնց կարելի է անվճար հետևել ու գիտելիք ստանալ:
«Ինձ չի կարելի տալ երկու հարց. մեկը թե ինչու եմ շարֆ կրում, մյուսը՝ թե որն է իմ սիրած նկարը»,- ասում է Պիատրովսկին ու պատասխանում մնացած բոլոր հարցերին: Կապ չունի ոլորտը, նա յուրաքանչյուր երևույթի մասին ունի սեփական ու անկրկնելի կարծիք:
Թանգարանի 81 տարեկան տնօրենը ազատ է մտածում: Ցարի երբեմնի պալատում պահպանվում են բոլոր ավանդույթները, բայց թանգարանը վերածված չի դամբարանի: Երբ այստեղ բացվեց Յան Ֆաբրի սկանդալային ցուցահանդեսը, Պիատրովսկին հանգիստ բացատրեց, որ իրենք բաց են ժամանակակից արվեստի առջև, իսկ Ֆաբրի խրտվիլակները հատուկ են կախել Սնեյդերսի սրահում, քանի որ այցելուները Ֆաբրի շնորհիվ սկսել են ուշադրություն դարձնել նաև Սնեյդերսին: