Իշխանության ներկայացուցիչները փորձում են խեղաթյուրել իմ խոսքը․ Ռոբերտ Ամստերդամ

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամն արձագանքել է իշխանությունների խոսքերին, որոնք հնչեցրել են Հայաստանի կառավարության ֆինանսավորումը դադարեցնելու մասին Եվրամիությանն ուղղված իր կոչից հետո։

«ՀՀ իշխանության ներկայացուցիչները կրկին փորձում են խեղաթյուրել իմ խոսքը, թե իբր ԵՄ-ին դիմում եմ «ՀՀ բարեփոխումներին հատկացվող» աջակցությունը դադարեցնելու համար։ Փողը ոչ թե ժողովրդի, այլ ձեր կուսակցության համար է։ Չափազանց մեծ գին ունի անմեղ հոգևորականներին բանտարկելը և Քրիստոսի զավակների վրա հարձակվելը»,- գրել է Ամստերդամը։

Դեկտեմբերի 8-ին Ամստերդամը հայտարարել էր, որ ԵՄ-ն պետք է անհապաղ դադարեցնի իր ֆինանսական աջակցությունը Հայաստանի կառավարությանը և խորհրդակցություններ հրավիրի հրատապ և կարևոր թեմայով՝ դադարեցնելու ՀՀ իշխանությունների «անօրեն գործողությունները»: Նա նշել էր, որ Փաշինյանի կառավարության կողմից Կարապետյանի ապօրինի կալանքը և Հայ Առաքելական եկեղեցու դեմ ուղղված հարձակումը լրջորեն ոտնահարել է օրենքի գերակայությունը։

«Մի՛ ֆինանսավորեք մի կառավարության, որը զուրկ է լեգիտիմությունից»,- շեշտել էր փաստաբանը։

Հունիսին Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Դատարանն օգոստոսի 15-ից սկսած արդեն մի քանի անգամ երկարացրել էր բարերարի կալանքը։ Նոյեմբերի 13-ին ՔԿ-ն Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու միջնորդություն էր ներկայացրել, որը բավարարվել էր:

Կարդացեք նաև՝ 

«Պայքար՝ մեր ձևով». Երևանում հավաք ու երթ է անցկացվել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
«Իրավական ամենաթողություն է»․ Սամվել Կարապետյանի փաստաբանները կբողոքարկեն կալանքը երկարաձգելու որոշումը
«Լսել մարդկանց և կիսել գաղափարները»․ կայացավ Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման շնորհանդեսը
Ամստերդամը միջազգային կազմակերպություններին զեկույց է ներկայացրել եկեղեցու և Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդումների մասի

Leave a Comment