Դատարանին ներկայացված դիմումով խնդրել ենք հետաձգել դատական նիստը. փաստաբան

9 Դեկտեմբերի, 2025

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի ընկերներ, նկատի ունենալով, որ եպիսկոպոսաց ժողովը, որը պետք է կայանար դեկտեմբերի 10-12-ը, ժամանակավորապես հետաձգվում է, այսօր դատարանին ներկայացված դիմումով հրաժարվել ենք Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունից և խնդրել հետաձգել դատական նիստը:
Մյուս դատական նիստը լինելու է հինգշաբթի` ժամը 14:00»։

Հիշեցնենք՝ նախորդ նիստին միջնորդություն էր ներկայացվել, որպեսզի փոխվի Սրբազանի խափանման միջոցը, որպեսզի նա մասնակցի Եպիսկոպոսաց ժողովին: Դեկտեմբերի 7-ին Մայր Աթոռը հայտարարեց, որ Եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է:

Leave a Comment