Վնասվել է գազատար. Սյունիքի մարզի 5 բնակավայրում գազանջատում է

Վնասվել է գազատար. Սյունիքի մարզի 5 բնակավայրում գազանջատում է

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ այլ կազմակերպության կողմից իրականացվող հորատման աշխատանքների ժամանակ վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը (DN 500), ինչի պատճառով դեկտեմբերի 9-ին ժամը 11։00-ից դադարեցվել է Սյունիքի մարզի Համլետավան, Բարիկավան, Թավշուտ, Ձագեձոր և Անդոկավան բնակավայրերի գազասպառողների, նշված բնակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարումը։ Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։

Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ դեկտեմբերի 10-ը ժամը 19։00։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment