Ավինյան․ Երևան մտնող միջմարզային ճանապարհները նորոգվում են

Ավինյան․ Երևան մտնող միջմարզային ճանապարհները նորոգվում են

9 դեկտեմբերի 2025 – 12:28 AMT

PanARMENIAN.NetԵրևան մտնող միջմարզային ճանապարհները նորոգվում են: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ այցելել է Քանաքեռավանը Արաբկիր վարչական շրջանին միացնող «Կորեայի ձոր» կոչվող ճանապարհահատված՝ տեղում ծանոթանալու վերանորոգման ընթացիկ աշխատանքներին։

«Ճանապարհը երկար տարիներ գտնվում էր անմխիթար վիճակում։ Հիմնանորոգումից հետո այն կդառնա այլընտրանք Դավթաշենի կամրջին, ինչը զգալիորեն կբեռնաթափի տվյալ հատվածի երթևեկությունը»,–ասվում է գրառման մեջ։

Քաղաքապետն ու նախարարը դիտարկել են նաև Երևան-Աշտարակ մայրուղուց Պռոշյան բնակավայր տանող հատվածում իրականացվող միջին նորոգման աշխատանքները։

Leave a Comment