Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Լուսինե Մուրադյան: Հյուրեր` «Աշխարհի հմտություններ» (WorldSkills) միջազգային կազմակերպության մասնակիցներ՝ Արմինե Հակոբյան և Միրա Ներսիսյան:
Թեմա` մեկնարկել է «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթը։
ՄԿՈՒ ոլորտում միջազգային մրցույթների կազմակերպման գործում առանցքային դեր ունի «Աշխարհի հմտություններ» միջազգային կազմակերպությունը (WorldSkills International), որի կազմում այսօր ընդգրկված է մոտ 90 երկիր։ Ոչ առևտրային ու քաղաքական չեզոք այս կառույցը ձևավորվել է 75 տարի առաջ՝ փոքր հմտությունների մրցույթից վերածվելով համաշխարհային մեծ հարթակի։
Դեկտեմբերի 9-ը նաև Անասնաբուժության միջազգային օրն է։
Ինչպես նաև կլինի օրվա տեղեկատվական բլոկը՝
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ: