9 դեկտեմբերի 2025 – 12:35 AMT
PanARMENIAN.Net – Երեխայի ծնունդն այժմ հնարավոր է գրանցել առցանց՝ այցելելով կայք, ինչը կարող եք անել QR կոդի օգնությամբ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Նախ և առաջ անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ և նույնականանալ «Ես եմ» համակարգի միջոցով։ Հարթակ մուտք գործելուց հետո պետք է ներկայացնեք համապատասխան դիմում, ինչպես նաև նշեք Ձեր կողմից մշտապես օգտագործվող էլեկտրոնային հասցեն, որի միջոցով ապահովվելու է հետադարձ կապը։
Քայլերի հաջորդականությունը հետևյալն է՝ մուտք գործելով հարթակ, ընտրեք՝ քաղաքացիական կացության գրանցումներ, ծննդի պետական գրանցում, դիմել առցանց։ Համակարգն ավտոմատ կերպով ցույց է տալիս ընտանեկան կարգավիճակը։ Հաստատեք տվյալները և անցեք հաջորդ քայլին»,–ասվում է գրառման մեջ։
Դիմումն էլեկտրոնային եղանակով ստորագրելուց և հաստատելուց հետո այն այլևս ենթակա չէ փոփոխման։
«Դուք դրա ընդունման մասին կստանաք համապատասխան ծանուցում։ Գրանցումն ավարտվելուց հետո կձևավորվի ծննդի պետական վկայական, որը կուղարկվի ձեր կողմից մատնանշած էլեկտրոնային փոստի հասցեին»,-