Ճապոնիայում ուԺեղ երկրաշարժի հետևանքով 30 տուժած կա

Ճապոնիայի ափերի մոտ տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել, հայտնել են իշխանությունները։ Միաժամանակ, վնասվել են ճանապարհներ, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրաէներգիայի՝ սառնամանիքի պայմաններում, գրում է AFP-ն։

Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը հայտնել է, որ երկուշաբթի ժամը 23:15-ին (14:15 GMT) տեղի ունեցած 7,5 մագնիտուդով երկրաշարժըմեծացնում է նմանատիպ կամ ավելի ուժեղ ցնցումների հավանականությունն առաջիկա օրերին։ Երկրի վարչապետ Սանաե Տակաիչին ասել է, որ Աոմորիի հյուսիսային շրջանի ափերի մոտ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վիրավորվել է 30 մարդ։

Հրդեհների և աղետների կառավարման գործակալության տվյալներով՝ մեկ մարդ լուրջ վնասվածքներ է ստացել Հոկայդո կղզու հյուսիսային մասում։ Սկզբում մի քանի հրդեհների մասին հաղորդագրություններ են ստացվել, սակայն կառավարության խոսնակ Մինորու Կիհարան երեքշաբթի հայտարարել է, որ հաստատվել է միայն մեկ հրդեհի մասին տեղեկություն։

Զրոյական ջերմաստիճանի պայմաններում շուրջ 2700 տուն առանց էլեկտրաէներգիայի է մնացել, սակայն երեքշաբթի առավոտյան շրջանների մեծ մասում այն վերականգնվել է։

JMA-ը նախապես զգուշացրել է մինչև երեք մետր բարձրությամբ ցունամիների մասին, երկրաշարժից հետո շուրջ 28,000 մարդու խորհուրդ է տրվել տարհանվել, սակայն որոշ ժամանակ անց ցունամիի մասին նախազգուշացումները չեղյալ են հայտարարվել։

2011 թվականին 9 մագնիտուդով երկրաշարժն առաջացրել էր ցունամի, որի հետևանքով զոհվել և անհետ կորել էր 18,500 մարդ, ինչպես նաև Ֆուկուսիմայի ատոմակայանում առաջացրել ավերիչ երկրաշարժ։

Ճապոնիան գտնվում է Խաղաղօվկիանոսյան «Կրակի օղակի» արևմտյան եզրի չորս հիմնական տեկտոնական սալերի վրա և աշխարհի ամենաակտիվ տեկտոնական երկրներից է։ Մոտ 125 միլիոն բնակչություն ունեցող կղզեխմբում տարեկան տեղի է ունենում շուրջ 1,500 ցնցում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment