Քաղաքացու ահազանգի հիման վրա Երևանում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է (ՖՈՏՈ)

Սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու վերաջնաժամկետ. ՖՈՏՈ

Քաղաքացու ահազանգի հիման վրա Երևանում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է (ՖՈՏՈ)


ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել անհատ ձեռնարկատեր Էլեոնորա Հակոբյանին պատկանող հացի արտադրամասում և հայտնաբերել, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով:


ՍԱՏՄ-ից հայտնում են, որ արտադրական շինությունների պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, բացվող ներքին պատուհանները (վերնափեղկերը) չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում:


Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին:


Սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու վերաջնաժամկետ:




Leave a Comment