Լիազորությունների և հարկային չարաշահում. ՊՆ պաշտոնյաների գործը դատարանում է

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բնակիչը պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի և նույն զորամասի մեկ այլ ծառայողի օժանդակությամբ Իրանի Իսլամական Հանրապետությունից անօրինական եղանակով ներմուծել է առանց ակցիզային դրոշմանիշների ավելի քան 74 մլն դրամի հարկման ենթակա, առանց դրոշմավորման, տարբեր ապրանքանիշերի ընդհանուր 2,619,580 գլանակ ծխախոտ: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։ Նախաքննությամբ պարզվել է, որ Մեղրի համայնքի բնակիչն իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով դիմել է ՊՆ վերը նշված պաշտոնատար անձանց, ովքեր, իշխանական և ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական և ծառայողական շահերի օգտագործելով, հանձնարարել են իրենց հրամանատարության ներքո գտնվող մարտական հենակետի […]

Leave a Comment