Ամփոփվել են երիտասարդ գիտնականների գիտական հոդվածների տպագրության խրախուսման մրցույթի 2025 թ․ արդյունքները


«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիր»-ն ամփոփել է «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականների խրախուսման մրցույթի» 2025 թ․ արդյունքները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժնից:


Մրցույթի նպատակն է խրախուսել գիտության բոլոր բնագավառներով միջազգային հեղինակավոր գիտական ամսագրերում հոդվածների տպագրությունը, նպաստել ՀՀ գիտական արդյունքի որակի բարձրացմանը և միջազգայնացմանը։


«Այս տարի ստացել ենք աննախադեպ քանակությամբ հայտեր, որոնք վկայում են միջազգային հեղինակավոր ամսագրերում երիտասարդ գիտնականների կողմից տպագրվող հոդվածների թվի աճի և որակի բարձրացման մասին»,- նշված է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» պաշտոնական էջում։ 


Մրցույթն իրականացվել է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառների համար՝ չորս ենթածրագրով։


Մրցույթի առաջին ենթածրագրով շահառու է ճանաչվել 3, երկրորդ ենթածրագրով՝ 54, երրորդ ենթածրագրով՝ 12 և չորրորդ ենթածրագրով՝ 22 երիտասարդ գիտնական։


Մրցույթի շահառուների ցանկը՝ այստեղ։

Դիտումների քանակ3

Leave a Comment