Ընթացիկ տարվա նոյեմբերին Հայաստան է այցելել 176 571 զբոսաշրջիկ – Armenia Today

Ընթացիկ տարվա նոյեմբերին Հայաստան այցելել է 176 571 զբոսաշրջիկ, հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։

Գերատեսչության տվյալներով՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել էր 152 976։

2025թ․ հունվար-նոյեմբերին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (41%), Վրաստանից (13%) և Իրանից (8%)։ Առաջին տասնյակի մեջ են նաև ԱՄՆ-ն, Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Հնդկաստանը, Ուկրաինան և Իտալիան:

Leave a Comment