Պեկինը չի շահում թույլ կամ պարտված Ռուսաստանից, քանի որ դա կթուլացնի ուժերի հավասարակշռությունը Չինաստանի և ԱՄՆ-ի միջև գլոբալ մրցակցության մեջ. Զելենսկի



Չինաստանն, անկասկած, ազդեցություն ունի Պուտինի վրա։ Ես չեմ տեսնում, որ Չինաստանին օգուտ կտա այս պատերազմի ավարտը, հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։



Նրա խոսքով՝ Պեկինը Ռուսաստանին դիտարկում է որպես կարևոր գործընկեր Միացյալ Նահանգների հետ գլոբալ դիմակայության մեջ։


«Որովհետև մենք տեսանք ԱՄՆ նոր դոկտրինը։ Սրանք երկու բևեռներ են, որոնք տեսնում են միմյանց՝ երկու մեծ տերություններ և խոշոր բախում», – ասել է Զելենսկին։


Նա ընդգծել է, որ Պեկինը չի շահում թույլ կամ պարտված Ռուսաստանից, քանի որ դա կթուլացնի ուժերի հավասարակշռությունը Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև գլոբալ մրցակցության մեջ։

«Այսօր Չինաստանը չի շահում թույլ և պարտված Ռուսաստանից։ Եվ դրա պատճառով տառապում է ուկրաինացի ժողովուրդը», – նշել է Ուկրաինայի նախագահը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment