Ճապոնիայում երկրաշարժի հետևանքով կա 30 տուժած – Armenia Today

Շուրջ 30 մարդ է տուժել Ճապոնիայի հյուսիս-արևելքում գրանցված 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով, հայտնում է BBC-ն:

Հազարավոր մարդիկ էլ ստիպված են եղել լքել իրենց տները, կան անհետ կորածներ:

Դադարեցվել է տարածաշրջանում գնացքների երթևեկությունը:

Իշխանությունները նաև նախազգուշացրել են, որ առաջիկա օրերին կարող են ավելի ուժեղ ցնցումներ լինել:

Leave a Comment