Արևիկ գյուղում պայթյունի հետևանքով մեկ մարդ է տուժել – Armenia Today

Արմավիրի մարզի Արևիկ գյուղում դեկտեմբերի 9-ին պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ տուժել է ու տեղափոխվել բժշկական կենտրոն, հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։

Ըստ ՆԳՆ նախնական տվյալների՝ գյուղի 20-րդ փողոցում գտնվող տան խոհանոցում տեղի է ունեցել գազի արտահոսք և պայթյուն։ Մասամբ փլուզվել է միջնապատը՝ մոտ 20 քմ, վնասվել պատուհանը և կենցաղային իրեր։

Դեպքի վերաբերյալ ահազանգը Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ստացել է ժամը 08։38-ին։

Leave a Comment