Եվրոպան «շատ վատ ուղղությամբ է գնում», և նրանք
(եվրոպացիները) «պետք է շատ զգույշ լինեն»։ Այսպես է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել
Եվրահանձնաժողովի որոշումը Х սոցցանցին 120 միլիոն եվրոյով տուգանելու մասին։
«Սա բավականին զարմանալի է։ Դուք ասում եք… Սա
կոպիտ է։ Դուք սա համարո՞ւմ եք գրոհ։ Իլոնը չի զանգահարել ինձ՝ այս հարցում օգնություն
խնդրելու համար։ Բայց ոչ, սա լուրջ է։ Ես չեմ կարծում, որ դա ճիշտ է։ Ոչ, ես չեմ կարծում,
որ դա ճիշտ է։ Ես չեմ հասկանում՝ ինչպես կարող են նրանք այդպես վարվել։ Ես դրա մասին
կխոսեմ ավելի ուշ։
Ես այս հարցի մասին կստանամ ամբողջական զեկույց։
Տեսեք, Եվրոպան պետք է շատ զգույշ լինի։ Նրանք շատ բաներ են անում։ Մենք ուզում ենք
Եվրոպան պահել Եվրոպա։ Եվրոպան շարժվում է վատ ուղղությամբ։ Դա շատ վատ է, շատ վատ
մարդկանց համար։ Մենք չենք ուզում, որ Եվրոպան այդքան շատ փոխվի։ Նրանք գնում են շատ
վատ ուղղություններով։ Սա մեծ… սա լուրջ գործ է»,- հայտարարել է Թրամփը։
Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ իր նախորդը՝
Ջո Բայդենը, Ուկրաինային տվել է 350 միլիարդ դոլար. «Գիտե՞ք ինչ եմ ես տվել նրանց։
Ոչինչ։ Դե, ես նրանց տվեցի «Ջավելիններ» ամենասկզբում, դրանք խփեցին տանկերը»։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ցանկանում է Ուկրաինայում պատերազմի
ավարտ «մարդասիրական պատճառներով» և ցանկանում է դադարեցնել մարդկային կորուստները
Ուկրաինայի տարածքում։