ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «3+3»-ի հանդիպման վերաբերյալ Բաքվի առաջարկին

«3+3» տարածաշրջանային հարթակի հերթական հանդիպման
վայրի վերաբերյալ քննարկումները շարունակվում են. այսպես է Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել
Բաքվի հայտարարություններին։

«Այդ հանդիպումը պետք է տեղի ունենա Երևանում կամ
Բաքվում։ Փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու համար քննարկումները կշարունակվեն,
և մենք կտեղեկացնենք համաձայնության հասնելու դեպքում»,- Հանրային հեռուստատեսությանը
հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Հիշեցնենք. Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը երեկ հայտարարել
էր, որ ներկայիս պայմաններում Բաքուն որևէ հիմք չի տեսնում, որ Երևանը մերժի «3+3»-ի
հերթական հանդիպումը Բաքվում անցկացնելու իրենց առաջարկը։

 

Leave a Comment