Պայթյուն է տեղի ունեցել Արմավիրի Արևիկ գյուղում. կա տուժած

Բաժանորդագրվել

Գյուղի տներից մեկում, ըստ նախնական տվյալների, գազի արտահոսք է եղել ու միջնապատն է մասամբ փլուզվել:

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Պայթյուն է տեղի ունեցել Արմավիրի մարզի Արևիկ գյուղում, ինչի հետևանքով 1 անձ տուժել է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի մասին ահազանգը ստացվել է դեկտեմբերի 9-ին, ժամը 08։38-ին:

«Տեղեկություն է ստացվել, որ Արևիկ գյուղի 20-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ տան խոհանոցում տեղի է ունեցել գազի արտահոսք և պայթյուն»,- ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ մասամբ փլուզվել է միջնապատը՝ մոտ 20 քմ, վնասվել՝ պատուհանը և կենցաղային իրեր։

Մեկ տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Leave a Comment