
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Եվրոպան պետք է զգույշ լինի, քանի որ շատ վատ ուղղությամբ է շարժվում: «Մենք ուզում ենք, որ Եվրոպան մնա Եվրոպա։ Եվրոպան վատ ուղղությամբ է շարժվում»,- ասել Է Թրամփը լրագրողներին՝ պատասխանելով Եվրոմիության կողմից X սոցիալական ցանցի նկատմամբ սահմանված տուգանքի մասին հարցին:
Ավելի վաղ Եվրոհանձնաժողովի խոսնակ Թոմաս Ռենիեն Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Եվրոհանձնաժողովը 120 միլիոն եվրոյով տուգանել է X-ին՝ եվրոպական թվային ծառայությունների մասին օրենքը խախտելու համար։
Trump:
Europe has to be very careful.
We want to keep Europe, Europe.
Europe is going in some bad directions.
We don’t want Europe to change so much. pic.twitter.com/uVjg6Efiqi
— Polymarket Intel (@PolymarketIntel) December 8, 2025