ՀՀ–ն և Իրանը խորացնում են համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում

ՀՀ–ն և Իրանը խորացնում են համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում

8 դեկտեմբերի 2025 – 18:23 AMT

PanARMENIAN.Net – Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարի զբոսաշրջային հարցերով տեղակալ Անուշիրվան Բանդփեյը քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության հեռանկարները, ինչպես նաև երկկողմ զբոսաշրջային հոսքերի աճի հնարավորությունները։

«Հայաստանը և Իրանը երկարամյա բարեկամ երկրներ են, և մեր համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում, հատկապես վերջին տարիներին, ունի կայուն զարգացող դինամիկա։ Միայն 2024 թվականին Իրանից Հայաստան այցելել է մոտ 179 հազար զբոսաշրջիկ, իսկ 2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին մենք արդեն արձանագրել ենք 166 հազար այց»,– նշել է նախարարը։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև զբոսաշրջության բնագավառի զարգացմանն ուղղված մի շարք այլ հարցերի շուրջ։

2025 թվականի նոյեմբերին Հայաստան է այցելել 176,571 զբոսաշրջիկ, հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։ Նախորդ տարվա նույն ամսում զբոսաշրջիկների թիվը կազմել էր 152,976։

2025-ի հունվար- նոյեմբեր ամիսներին Հայաստան առավել մեծ թվով զբոսաշրջիկներ են եկել Ռուսաստանից (41%), Վրաստանից (13%) և Իրանից (8%)։

Leave a Comment