«Howo» մակնիշի 15 նոր աղբատարներն արդեն աշխատում են Երևանի տարբեր հատվածներում. ինչ առավելություններ ունեն նոր մեքենաները


«Howo» մակնիշի 15 նոր աղբատար մեքենաներն արդեն աշխատում են մայրաքաղաքի տարբեր հատվածներում: Այս մասին հայտնում է քաղաքապետարանը:


 


Դրանք, ի տարբերություն նախկինում շահագործվող աղբատարների, ունեն մի շարք առավելություններ: Մասնավորապես՝


 


աղբատարներում աղբաջրերի համար նախատեսված երկու ամբարները բացառում են կեղտաջրերի հոսքը փողոց: 


 


Նոր աղբատարներն ավելի հարմարավետ են ու ճկուն, ինչը դրանց մուտքը բակային տարածքներ դարձնում է ավելի հեշտ: 


 


Բացի այդ, մեքենաներն ունեն անհրաժեշտ այն բոլոր սարքավորումները, որոնք վարորդների համար ստեղծում են աշխատանքային առավել հարմար պայմաններ:


 


«Howo»-ներում տեղադրված են նաև ներքին հովացման համակարգեր: 


 


Վարորդները նաև հնարավորություն ունեն առանց մեքենաներից դուրս գալու աղբը բեռնաթափել ներսից կառավարվող վահանակներով:


Դիտումների քանակ1

Leave a Comment