Արսեն Թորոսյանը Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի նախագահի հետ

Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի նախագահ Զազա Լոմինաձեի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

«Նախարար Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտի ընթացիկ ու նախատեսվող բարեփոխումները, խոսել դրանց իրականացման կարևորության մասին․ այս համատեքստում նախարարը շեշտել է նաև Վրաստանի հետ փորձի փոխանակման և երկկողմ աշխատանքային այցերի կազմակերպման դերը։

Զազա Լոմինաձեն պատրաստակամություն է հայտնել շարունակել ներդնել անհրաժեշտ ջանքեր՝ երկկողմ համագործակցությունն ընդլայնելու և ամրապնդելու, ինչպես նաև նոր համատեղ նախաձեռնությունների իրականացմանը նպաստելու ուղղություններով»,-ասված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment