Եղանակը Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 9-ին – Armenia Today

Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում դեկտեմբերի 9-ի երեկոյան սպասվում են տեղումներ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Երևանում ցերեկն սպասվում է 7-9 աստիճան, երեկոյան՝ 4-6։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 2-4 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 2-5, նախալեռնային շրջաններում՝ 7-9 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 2-6 աստիճան տաքություն։

Լոռու մարզում սպասվում է 6-9 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 5-9 աստիճան, հովտային շրջաններում՝ 7-10 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 2-5, նախալեռնային շրջաններում՝ 6-9 աստիճան տաքություն։

Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 8-10, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 9-11 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 9-11 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 2-5, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 7-10 աստիճան տաքություն։

Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 0-3, նախալեռնային շրջաններում՝ 3-7 աստիճան, հովտային շրջաններում՝ 8-12 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է ամպամած եղանակ, ցերեկը սպասվում է 6 աստիճան տաքություն։

Leave a Comment