Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը վստահ հաղթանակով դուրս եկավ Դուբայում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։
60 կգ քաշայինների պայքարում Բազեյանը մենամարտեց Գանան ներկայացնող Եբենզեր Անկրայի հետ եւ հաղթեց բացարձակ առավելությամբ՝ 5:0։