https://arm.sputniknews.ru/20251208/arden-2-amis-e-miqajel-srbazani-virahatutjan-harcy-chi-lutsvum-manramasner-96677140.html
Արդեն 2 ամիս է՝ Միքայել սրբազանի վիրահատության հարցը չի լուծվում. մանրամասներ
Արդեն 2 ամիս է՝ Միքայել սրբազանի վիրահատության հարցը չի լուծվում. մանրամասներ
Sputnik Արմենիա
Պաշտպանական թիմը մտահոգված է կառույցի դրսևորած դանդաղկոտությամբ և պատրաստվում է միջոցներ ձեռնարկել սրբազանի առողջության իրավունքի պաշտպանության համար։ 08.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-08T23:28+0400
2025-12-08T23:28+0400
2025-12-08T23:28+0400
հայաստան
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
վիրահատություն
«իզմիրլյան» բկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/0f/93462049_0:0:1201:676_1920x0_80_0_0_cbb46aaa9feb62cf810b3a9b7d4795b4.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik․ Արդեն 2 ամիս է՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պլանային վիրահատության հարցը չի կարգավորվում։ Այս մասին բարձրաձայնում է Աջապահյանի պաշտպանական թիմը։ «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Միքայել սրբազանը ցանկություն է հայտել իր միջոցների հաշվին վիրահատվել «Իզմիրլյան» ԲԿ-ում, ինչի վերաբերյալ դեռևս հոկտեմբերի 10-ին նրա պաշտպան Արա Զոհրաբյանը գրություն է ուղարկել ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությանը։Այնուհետև Միքայել սրբազանի պաշտպանի կողմից «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին հասցեագրվել են 3 դիմումներ՝ հոկտեմբերի 29-ին, նոյեմբերի 6-ին և նոյեմբերի 11-ին։«Ներկայացվել են համապատասխան բժշկական փաստաթղթեր, Միքայել սրբազանի գրավոր համաձայնությունը, և ՊՈԱԿ-ից ակնկալվել է միջոցներ ձեռնարկել Միքայել սրբազանի վիրահատությունը, ինչպես նաև մեկ այլ հիվանդության բուժումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի միջոցով կազմակերպելու կապակցությամբ»,- հայտնում են պաշտպանական թիմից։Պաշտպանների տեղեկություններով՝ Միքայել սրբազանին ՊՈԱԿ-ից առաջարկել են, բացի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն ՓԲԸ-ից այլ հիվանդանոց ընտրել, սակայն սրբազանը պատճառաբանել է, որ իր հիվանդությունների բուժումն անցել է այդ բժշկական կենտրոնում, ունի բժիշկ, վստահում է այդ հիվանդանոցին ու բժշկին:«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանի կողմից պատասխան գրությունն ուղարկվել է նոյեմբերի 28-ին։Դրանում նշվում է, որ Միքայել սրբազանին խորհուրդ է տրվել պլանային վիրահատություն, բացատրվել է վիրահատական միջամտության կազմակերպման կարգը, առաջարկվել է վիրահատությունը կազմակերպել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով, սակայն Միքայել սրբազանը հրաժարվել է:«Ինչպես տեսնում ենք, նշված գրությամբ չի հայտնվել դիրքորոշում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում Միքայել սրբազանի հաշվին վիրահատվելու և բուժում անցնելու խնդրանքի վերաբերյալ»,- նշում են պաշտպանները։Նրանք մտահոգություն են հայտնում ՊՈԱԿ-ի կեցվածքի և սրբազանի առողջության հետ կապված հարցով դրսևորվող դանդաղկոտություն վերաբերյալ։ Պաշտպանական թիմը շեշտում է, որ պատրաստվում է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Միքայել սրբազանի առողջության իրավունքը պաշտպանելու համար:
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/0f/93462049_0:0:1065:799_1920x0_80_0_0_cbca9cb80fdf4302b8b15a39330c9103.jpg
հայաստան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, վիրահատություն, «իզմիրլյան» բկ
հայաստան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, վիրահատություն, «իզմիրլյան» բկ
Պաշտպանական թիմը մտահոգված է կառույցի դրսևորած դանդաղկոտությամբ և պատրաստվում է միջոցներ ձեռնարկել սրբազանի առողջության իրավունքի պաշտպանության համար։
Այնուհետև Միքայել սրբազանի պաշտպանի կողմից «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին հասցեագրվել են 3 դիմումներ՝ հոկտեմբերի 29-ին, նոյեմբերի 6-ին և նոյեմբերի 11-ին։
«Ներկայացվել են համապատասխան բժշկական փաստաթղթեր, Միքայել սրբազանի գրավոր համաձայնությունը, և ՊՈԱԿ-ից ակնկալվել է միջոցներ ձեռնարկել Միքայել սրբազանի վիրահատությունը, ինչպես նաև մեկ այլ հիվանդության բուժումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի միջոցով կազմակերպելու կապակցությամբ»,- հայտնում են պաշտպանական թիմից։
Պաշտպանների տեղեկություններով՝ Միքայել սրբազանին ՊՈԱԿ-ից առաջարկել են, բացի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն ՓԲԸ-ից այլ հիվանդանոց ընտրել, սակայն սրբազանը պատճառաբանել է, որ իր հիվանդությունների բուժումն անցել է այդ բժշկական կենտրոնում, ունի բժիշկ, վստահում է այդ հիվանդանոցին ու բժշկին:
«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանի կողմից պատասխան գրությունն ուղարկվել է նոյեմբերի 28-ին։
Դրանում նշվում է, որ Միքայել սրբազանին խորհուրդ է տրվել պլանային վիրահատություն, բացատրվել է վիրահատական միջամտության կազմակերպման կարգը, առաջարկվել է վիրահատությունը կազմակերպել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով, սակայն Միքայել սրբազանը հրաժարվել է:
«Ինչպես տեսնում ենք, նշված գրությամբ չի հայտնվել դիրքորոշում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում Միքայել սրբազանի հաշվին վիրահատվելու և բուժում անցնելու խնդրանքի վերաբերյալ»,- նշում են պաշտպանները։
Նրանք մտահոգություն են հայտնում ՊՈԱԿ-ի կեցվածքի և սրբազանի առողջության հետ կապված հարցով դրսևորվող դանդաղկոտություն վերաբերյալ։ Պաշտպանական թիմը շեշտում է, որ պատրաստվում է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Միքայել սրբազանի առողջության իրավունքը պաշտպանելու համար: