Կողմնակալ է․ պաշտպանները բացարկ են հայտնել Արսեն Ղուկասյանի գործով դատախազին․ Sputnik Արմենիա

Պաշտպանական կողմն այսօր բացարկ է հայտնել անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբոր` Արսեն Ղուկասյանի գործով դատախազ Վազգեն Ռուստամյանին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց պաշտպան Տաթևիկ Սողոյանը։

Նրա խոսքով՝ բացարկի համար մի քանի հիմք է ներկայացվել․ առաջինն այն է, որ գործն ամբողջությամբ քննված չի եղել։ Նախևառաջ, երբ պաշտպանները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել, դատախազը մերժել է վարույթ նախաձեռնել, որից հետո պաշտպանական կողմը բողոք է ներկայացրել, որն էլ բավարարվել է։ Խոսքը վերաբերում է սեպտեմբերի 29-ին պաշտպանության նախարարության մոտ տեղի ունեցած միջադեպին, երբ անհետ կորած զինծառայողների հարազատների և ռազմական ոստիկանության ծառայողների միջև քաշքշուկ տեղի ունեցավ։

Leave a Comment