Հայաստանը դարձել է Ռուսաստանի գարեջրի խոշորագույն մատակարարներից մեկը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ՄԱԿ-ի Comtrade հարթակի և ազգային մաքսային գործակալությունների տվյալներին։
Նշվում է, որ Հայաստանն զբաղեցրել է վեցերորդ տեղը՝ դեպի Ռուսաստան արտահանումը մեծացնելով 5,2 անգամ և հասցնելով 7 մլն դոլարի։
2025 թվականի առաջին ինը ամիսների արդյունքներով Ռուսաստան գարեջրի խոշորագույն արտահանողը Չինաստանն է․ որի հաջորդում են Չեխիան, Գերմանիան, Լատվիան ու Լիտվան։
