Աղոթք՝ կալանավորված հոգևորականների համար․ Արագածոտնի թեմը հրավիրում է Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցի

Արագածոտնի թեմը հայտարարություն է արել․ 

«Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, տեղեկացնում ենք ամենքիդ՝ դեկտեմբերի 11-ին, ժամը 18:00-ին, Արագածոտնի թեմի Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և միասնական աղոթք: 

Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու մեր սիրելի Առաջնորդ, հոգևոր ծնող՝ Մկրտիչ Սրբազանի, Տեր Գարեգինի, հոգևոր հայրերի և անարդար կերպով ազատազրկված ու գերեվարված մեր զավակների համար»։

Leave a Comment