Aurora News | Պուտինի հետ կանոնավոր շփումը ծառայում է Իսրայելի շահերին․ Նեթանյահու

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կանոնավոր շփումը ծառայում է Իսրայելի շահերին: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։

«Ես պարբերաբար շփվում եմ Պուտինի հետ։ Այս անձնական կապը ծառայել է մեր կենսական շահերին տասնամյակներ շարունակ, այդ թվում հիմա, երբ մեզ փորձում են խանգարել պաշտպանել մեր հյուսիսային սահմանը»,- ասել է Նեթանյահուն։

Նեթանյահուն հավելել է, որ վերջին երկու տարում Իսրայելը զգալիորեն ամրապնդել է կապերը չորս տերությունների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի և Գերմանիայի հետ։

Leave a Comment