Սրբազանների «քեյսի» հետքերով․ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ–ի քանի՞ խուց է գաղտնալսվում

https://arm.sputniknews.ru/20251208/srbazanneri-qejsi-hetqervov-erevan-kentrvon-qkhi-qani-khuc-e-gaghtnalsvum-96672207.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/08/96671955_0:0:795:597_1920x0_80_0_0_56c6719b0841720c7a23919df323376e.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, բագրատ սրբազան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան

հայաստան, բագրատ սրբազան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան

Բաժանորդագրվել

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի և գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանները կարծում են, որ քննությունը ցանկացել է ապացույցներ գտնել նրանց միջև կապի վերաբերյալ:

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik․ ՀՀ արդարադատության նախարարությունը, ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման, մեկնաբանել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում կալանավորների գաղտնալսման հարցը։
Ավելի վաղ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ Միքայել և Բագրատ սրբազաններին հատուկ են նստեցրել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի նույն խցում, որպեսզի գաղտնալսեն, բայց դա արդյունք չի տվել, և իրավապահները չեն կարողացել ստանալ անհրաժեշտ տվյալները։ ,Ավելի ուշ գործարար Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գաղտնալսումը խցում ապացուցում է, որ նրանք որևէ առնչություն չեն ունեցել «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի հետ:

Sputnik Արմենիան արդարադատության նախարարությունից հետաքրքրվել էր, թե «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում (ժողովրդին հայտնի է որպես «ԱԱԾ–ի պադվալ») քանի բանտախուց է գաղտնալսվում և որ դեպքերում։

Նախարարությունից պատասխանել են, որ հարցումը վերաբերում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներին կամ գաղտնի քննչական գործողություններին, ինչը գաղտնի տեղեկատվություն է և հրապարակման ենթակա չէ

«Այդ գործողությունների հիմքերը, այդ թվում՝ նման լիազորություններ ունեցող անձանց շրջանակը սահմանվում են «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով»,– ասված է գերատեսչության պատասխանում:

Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Leave a Comment