Էրդողանը Ստամբուլում ընդունել է Օրբանին

Քաղաքականություն

08.12.2025 | 20:24

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում Դոլմաբահչեի նստավայրում ընդունել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին, գրում է TRT Haber-ը։

Հունգարիայի վարչապետի՝ Թուրքիա այցի օրակարգում, որի ընթացքում կգնահատվեն ռազմավարական գործընկերության ամրապնդված հարաբերությունների բոլոր ասպեկտները, նախատեսվում է ներառել տարածաշրջանային և համաշխարհային արդիական հարցերի վերաբերյալ կարծիքների համապարփակ փոխանակում։

Այսօր ավելի վաղ Թուրքիայի և Հունգարիայի միջև առևտրային հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ համատեղ հռչակագիր է ստորագրվել։ Սա երկու երկրների միջև առևտրային և ինստիտուցիոնալ համագործակցության ամրապնդման ուղղությամբ կոնկրետ քայլ է, հայտարարել է Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը։

Պաշտոնյան նշել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ, որը Թուրքիայում է երկու երկրների բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի յոթերորդ նիստի շրջանակում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment