Ֆրենկ Գերին․ ձևին ազատություն պարգևող ճարատարապետը

Եթե դասական ճարտարապետությունը սիրում է կարգ, համաչափություն, դեկոնստրուկտիվիզմը կոտրում է հավասարակշռությունը. շենքը դարձնում ոչ միայն ֆունկցիոնալ տարածք այլև արվեստի գործ, քանդակային օբյեկտ։ Դեկտեմբերի 5-ին 96 տարեկանում մահացել է քննադատների խոսքերով ճարտարապետության պատմության ամենաազդեցիկ դեկոնստրուկտիվիստներից մեկը՝ Ֆրենկ Գերին։

Ինքը՝ ճարտարապետը, չէր համարում իրեն, որևէ ուղղության կամ հոսանքի կրող։

«Ես պարզապես փորձում եմ խաղալ ձևերի հետ։ Ինձ չեն հետաքրքրում պիտակները, ես ընդամենը փորձում եմ ստեղծել այն, ինչ ինձ ուրախացնում է»,-ասում էր Ֆրենկ Գերին։

Case_danzanti.jpg (1.77 MB)

«Պարող տունը» Պրահայում, ճարտարապետ Ֆրենկ Գերի, 1995թ.

Ֆրենկ Գերին՝ Ֆրենկ Օուեն Գոլդբերգը, ծնվել է 1929 թ.-ին Կանադայի Տորոնտո քաղաքում։ Գերիի մանկությունն անցել է հրեական ընտանիքում, որտեղ տատը նրան տալիս էր փայտե խորանարդներ՝ «շենքեր սարքելու» համար։ Տարիներ հետո ճարտարապետ Ֆրենկ Գերիի շենքերը փոխելու էին քաղաքների ճակատագրերը։

Երիտասարդ Գերին տեղափոխվում է ԱՄՆ։ Կալիֆոռնիայի համալսարանում ուսումնասիրում է ճարտարապետություն, շարունակում է կրթությունը Հարվարդի դիզայնի ասպիրանտուրայում։ 

Իր սեփական ընկերությունը հիմնելուց հետո նա շեղվեց սիմետրիայի ավանդական ճարտարապետական ​​սկզբունքներից՝ օգտագործելով ոչ ավանդական երկրաչափական ձևեր։ 

Գերիի ամենահայտնի ստեղծագործություններից՝ Բիլբաոյի Գուգենհայմի թանգարանը, քաղաքը վերածեց մշակութային կենտրոնի։ «Բիլբաոյի էֆեկտը» դարձավ տերմին, որը նկարագրում է, թե ինչպես կարող է մեկ շենքը փոխել քաղաքի տնտեսությունը, ինքնությունը։

Bilbao-Guggenheim-11_378.jpg (321 KB)

Գուգենհեյմի թանգարանը Բիլբաոյում, Ճարտարապետ Ֆրենկ Գերի, 1997թ.

Գերիի ճարտարապետությունը անկանխատեսելի էր, երբեմն անընդունելի հենց պատվիրատուների համար։ Նա մշտապես ձգտում էր վերադարձնել այն ավանդույթը, երբ ճարտարապետի խոսքն էր ամենակարևորը և վերջնականը։ Նրա անշարժ պողպատյա կոնստրուկցիաները կարծես կենդանի լինեն, շարժվող, շնչող, լողացող։ Նրա աշխատանքների շարքում են Վոլթ Դիսնեյի համերգասրահը Լոս Անջելեսում, Քեմբրիջի Միթ Մեդիա Լաբը, Փարիզի Ֆոնդասիոն Լուի Վիտոնը։ 

Գեհրին արժանացել է ճարտարապետական «Նոբելյան մրցանակի»՝ Պրիցկերի մրցանակին, ոլորտում իր ազդեցության և ներդրումի համար:

«Նա ոչ թե քանդում, այլ ազատում է ձևը»,— այսպես է բնութագրել ճարտարապետ Ռիչարդ Սերրան Ֆրենկ Գերիի ճարտարապետությունը։

Տե՛ս նաև



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment